Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն են հայտնել, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները, որի շրջանակում 30-կետանոց հայտարարություն է ստորագրվել, կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը:
Կառավարությունից փոխանցում են, որ Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատել ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված:
Նշվում է, որ հրավերը երախտագիտությամբ է ընդունվել: