Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով․ Երևանի ավագանու այսօր կայացած նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ:
«Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,-մանրամասնել է նա։
Մայրաքաղաքի փողոցները գծանշելու մասին խոսելով էլ՝ Հայկ Սարգսյանն ասել է, որ գործընթացը կսկսվի 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում:
Երևանի ավագանու նիստի մանրամասները՝ տեսանյութում։