Մայրաքաղաքում սանմաքրման խնդիրներին ավելի արդյունավետ լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով:
Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին:
Արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև աշխատանքների նկատմամբ մշտական վերահսկողություն սահմանելու նպատակով էլ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կլինեն կառուցվածքային փոփոխություններ:
Երևանի ավագանու նիստի մանրամասները՝ տեսանյութում։