«Ուկրաինայում սկսվում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական ազատագրմանը»,-India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևելյան Ուկրաինայում օպերացիան ուղղված է, ինչպես ի սկզբանե արդեն իսկ հայտարարվել է, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը: Այժմ կարևոր պահ է լինելու»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքներն «իրենցից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: