«5165» կուսակցությունն այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, Արցախը փրկելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:
«Կոչ ենք անում բոլորին, բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որպեսզի կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ: Սա խմբային, թիմային պայքար չէ, սա վեր է բոլոր անձնային, թիմային և կուսակցական շահերից: Մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայի հարատևման: Կոչ ենք անում բոլորիդ՝ մի անձնավորեք այս պայքարը, հայրենիքի առջև յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտքը, դուրս եկեք, համախմբվենք միավորվենք և հայրենիքը դուրս հանենք այս ծանրագույն վիճակից»,-Ազատության հրապարակում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց «5165»-ի առաջնորդ Կարին Տոնոյանը։