Եվրախորհրդի նախագահն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու Փաշինյանի և բոլոր ջանքերին - RadioVan.fm

Онлайн

Եվրախորհրդի նախագահն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու Փաշինյանի և բոլոր ջանքերին

2022-04-19 14:13 , Политика, 1066

Եվրախորհրդի նախագահն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու Փաշինյանի և բոլոր ջանքերին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-յան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցին։

«Ամբողջական աջակցություն նրա և բոլոր ջանքերին՝ նպաստելու խաղաղ, կայուն և ապահով Հարավային Կովկասին»,-գրել է Եվրախորհրդի նախագահը։

Նշենք՝ երեկ կայացած Փաշինյան-Միշել հեռախոսազրույցում պաշտոնյաները մտքեր են փոխանակել, մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Հիշեցնենք՝ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ ձևաչափով ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, արտաքին գործերի նախարարներին էլ հանձնարարվել է մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Лента

Рекомендуем посмотреть