Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծաղկի վաճառքը նախորդ տարվա պես այս տարի ևս կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում:
«Այլ տեղ կատեգորիկ արգելվում է Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքն ու ձեռքբերումը»,-ընդգծել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել:
Գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ տեսանյութում։