«Խաղաղության պայմանագրի» համաձայնեցման հեռանկարներն են քննարկել Միրզոյանը եւ Լավրովը. ՌԴ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

«Խաղաղության պայմանագրի» համաձայնեցման հեռանկարներն են քննարկել Միրզոյանը եւ Լավրովը. ՌԴ ԱԳՆ

2022-04-15 18:28 , Политика, 1002

«Խաղաղության պայմանագրի» համաձայնեցման հեռանկարներն են քննարկել Միրզոյանը եւ Լավրովը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանն այսօր՝ ապրիլի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։

Այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական կայքի հրապարակումից։

Նշվում է նաեւ, որ նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։

«Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման հեռանկարներին, քննարկվել է նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր»,-կարդում ենք հաղորդագրությունում։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը Ռուսաստան կատարելիք այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть