Հայաստանն իրականում շատ ուշադիր հետևում է, որպեսզի չհայտնվի պատժամիջոցների տակ։
Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը RBC-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք փետրվարի վերջից ՀՀ-ն շփումներ ունեցել է եվրոպացի և ամերիկացի իր գործընկերների հետ և արդյո՞ք նրանք խորհուրդ են տվել չօգնել Ռուսաստանի Դաշնությանը շրջանցել պատժամիջոցները։
«Իրականում մենք շատ ուշադիր հետևում ենք, որպեսզի չհայտնվենք պատժամիջոցների տակ, քանի որ դա ոչ մի կերպ չի համապատասխանում մեր շահերին։ Մենք ցանկանում ենք աշխատել այնպես, որ խուսափենք դրանից: Մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերները մեզ հասկացրեցին, որ չեն ցանկանա բացասական գործիքներ օգտագործել Հայաստանի դեմ»,-ասել է Քերոբյանը։