«Պետք է աշխատել հայերի հետ առանց միջնորդների»․ Միլլի Մեջլիսում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել - RadioVan.fm

Онлайн

«Պետք է աշխատել հայերի հետ առանց միջնորդների»․ Միլլի Մեջլիսում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել

2022-04-15 15:15 , Политика, 1026

«Պետք է աշխատել հայերի հետ առանց միջնորդների»․ Միլլի Մեջլիսում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել։

Պատգամավորն ասել է, թե՝ «հայերն իրենք արդեն խոստովանում են, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանը չի կարող զարգանալ, և Ադրբեջանը պետք է օգտվի դրանից»։

«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ համատեղ գործում ենք 5 հարթակներում: Հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանում ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ առանց միջնորդների»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть