«Պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ». Արցախի նախագահը՝ ՊԲ-ի հրամկազմին - RadioVan.fm

Онлайн

«Պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ». Արցախի նախագահը՝ ՊԲ-ի հրամկազմին

2022-04-14 20:55 , Политика, 1015

«Պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ». Արցախի նախագահը՝ ՊԲ-ի հրամկազմին

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 14-ին, այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել Պաշտպանության բանակի (ՊԲ) բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Հարությունյանը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:

Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել մտքերի փոխանակում, Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում, որը տարածել է նաեւ Արցախի տեղեկատվական շտաբը։

Лента

Рекомендуем посмотреть