Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի 3-րդ հանդիպումը կկայանա կրկին Վիեննայում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Նա, միաժամանակ, Հայաստանին կոչ է արել ավելի համարձակ լինել ու 3-րդ երկրում հանդիպումները տեղափոխել Անկարա և Երևան:
«Սա պարզ գործընթաց չէ, բայց, կա՞ արդյոք կարիք 3-րդ երկրներում հանդիպումներ անցկացնելու, մի կողմից խոսում եք սահմանների բացման մասին, մյուս կողմից՝ չեք համարձակվում հանդիպումներ ունենալ Թուրքիայում և Հայաստանում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների 1-ին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, 2-րդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։