Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արտակ Զաքարյանը և ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն Արցախում են։
Նրանք այսօր այցելել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցել ազատամարտի հերոսներին:
«Այս պահին Արցախում եմ։ Այցելեցի հերոսների շիրիմներին։ Այդ նույն պահին Հայաստանի խորհրդարանում հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։
Ով կարծում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել թող փասա-փուսեն հավաքի ու գնա Բաքու ապրելու ու մուղամ լսելու, այ կապիտուլյանտներ։
Հ.Գ. Հերիք է կախվես նախկին իշխանությունից, այ կապիտուլյանտ։ Սերժի ժամանակ նույնիսկ ալիևն էր խոսում Արցախի անկախությունից։ Իսկ Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից։ Նախկինը Եռատոն է թողել, դու՝ հանձնված Շուշի, Հադրութ, Թալիշ ու Մատաղիս»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։