Սուրբ Հարության տոնին՝ Զատիկին, որն այս տարի տոնվելու է ապրիլի 17-ին, Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք։
«Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։