«Զիփլայն»-ի 44-ամյա աշխատակցի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

«Զիփլայն»-ի 44-ամյա աշխատակցի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

2022-04-11 19:53 , Право, 1727

«Զիփլայն»-ի 44-ամյա աշխատակցի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երազ» այգում «Զիփլայն»-ի աշխատակցի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 18:58-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ «Երազ» այգում քաղաքացին ընկել է «Զիփլայնից» և մարմնական վնասվածք ստացել:

Նույն օրն ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան» բժշկական կենտրոնից այն մասին, որ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ, ով գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Թբիլիսյան հասցեում գտնվող հիշյալ այգում «Զիփլայնի» աշխատակիցը վայր է ընկել բարձրությունից և գիտակցության չգալով մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть