Թբիլիսին մտադիր չէ «երկրորդ ճակատ» բացել ուկրաինական հակամարտության պատճառով և պետք է շարունակի իր խաղաղ զարգացումը։
Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ղարիբաշվիլին, ողբերգական որակելով Ուկրաինայում տեղի ունեցողը, այդուամենայնիվ, նշել է․
«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք մեր երկրի զարգացման համար։ Չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ մենք պետք է պահպանենք խաղաղությունը։ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի, մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին ու պետությունը»։