Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել պաշտպանության նախարարության (ՊՆ), զինված ուժերի (ԶՈւ) և ԶՈւ գլխավոր շտաբի (ԳՇ) ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։
Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։