Այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով։
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ատեստատը կունենա այս տեսքը։ Դրա հավաստիությունը հնարավոր կլինի ստուգել e-verify.am կայքում՝ հսկիչ համարը մուտքագրելով»,-ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնում է է Անդրեասյանը՝ ներկայացնելով ատեստատի օրինակի լուսապատճենը։