ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ինչպես նաև հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։
Այդ մասին ասված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարությունում։
«Գործող նախագահը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,-ասված է թվիթերյան գրառման մեջ։
@OSCE Chairmanship welcomes the meeting of the leaders of under the aegis of @eucopresident and launching of the process toward the possible peace agreement. The CiO stands ready to assist in all efforts to ensure a stable and peaceful environment in the South Caucasus.
— Polish OSCE Chairmanship 2022 (@PLinOSCE) April 7, 2022
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։