Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ ընդգծելով, որ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։