Լ.Ա. Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Պարունակ Զելվեյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
«Հարգելի ընկերներ և գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել ինձ ազատել «ադմինիստրատիվ ծանրաբեռնվածությունից».
Սրտաբանության ինստիտուտի տնօրենի պարտականություններից ինձ ազատելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին:
Չեմ ափսոսում Սրտաբանության ինստիտուտին իմ կյանքից անմնացորդ նվիրած տարիների համար և ունեմ բավարարվածության զգացողություն իմ ու մեր թիմի կողմից իրականացրած աշխատանքներից:
Շնորհակալ եմ ինձ վստահողներին, աջակցողներին, օգնողներին: Հատուկ շնորհակալություն ինձ չխանգարողներին:
Հույս ունեմ, որ այս որոշումը ինձ կդարձնի առավել հասանելի, ու ես կկարողանամ լիարժեք ժամանակ տրամադրել կլինիկական և գիտակրթական գործունեությանը, ինչն ինձ համար առավել հոգեհարազատ է»,-գրել է Զելվեյանը: