«Փաշինյանը մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը ուղղակի կամ անուղղակի ձևով կկանխորոշի Արցախի մաս լինելն Ադրբեջանին»․ ուղերձ Երևանից՝ Բրյուսել - RadioVan.fm

Онлайн

«Փաշինյանը մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը ուղղակի կամ անուղղակի ձևով կկանխորոշի Արցախի մաս լինելն Ադրբեջանին»․ ուղերձ Երևանից՝ Բրյուսել

2022-04-06 16:47 , Политика, 977

«Փաշինյանը մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը ուղղակի կամ անուղղակի ձևով կկանխորոշի Արցախի մաս լինելն Ադրբեջանին»․ ուղերձ Երևանից՝ Բրյուսել

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերը Արցախի ժողովուրդն է և ոչ ոք, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ կամ անելու որևէ հայտարարություն, որն այս կամ այն կերպ,ուղղակի կամ անուղղակի ձևով կկանխորոշի Արցախի մաս լինելն Ադրբեջանին»-Արցախի անկախության ճանաչման պահանջով ՀՀ կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «5165 շարժման» անդամ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

Սողոմոնյանն անդրադարձավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեկընդունած հայտարարությանը, Ազատության հրապարակում ՀՀ ընդդիմադիր դաշինքների կազմակերպած հանրահավաքին՝ նշելով, որ դրանցում հնչեցրած պահանջներն ու իրենցօրակարգը նման են։

«Այսինք, ընդհանուր առմամբ, Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտումկա արթնացում,առաջ են քաշվում օրակարգեր, որոնք բոլորը վերաբերում են Արցախի փրկությանը, Արցախն օրհասական վիճակից հանելու օրակարգին։ Միաժամանակ պետք է ասել, որ Հայաստանն ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել Արցախի անվտանգությանը, առանց այն ճանաչելու։ Հետևապես, այս տեսանկյունից ևս վերահաստատում ենք մեր պահանջը Հայաստանի գործող իշխանություններին, առաջին հերթին ճանաչելու Արցախի Հանրապետությունը, աշխատանքներ տանել դրա միջազգային ճանաչման ուղղությամբ, պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից հավատարիմ մնալ ֆորմատի շրջանակներում իրենց ստանձնած պարտավարություններին և Ադրբեջանին բերել կարգավորման դաշտ»,-շեշտեց Սողոմոնյանը։

«5165»-ի առաջնորդ Կարին Տոնոյանը, անդրադառնալով Ադրբեջանի, իդեմ նախագահ Ալիևի հայտարարությանը, թե չկա այլևս Լեռնային Ղարաբաղ, ասաց․

«Իրենք ճիշտ են, չկա այլևս Ղարաբաղ, կա Արցախի Հանրապետություն, կա հայկական Արցախ, որըգերկարևոր ճիգեր է գործադրում ապացուցելու, որ ինքն էլ ապրելու, ինքնորոշման իրավունք ունի։

Առանց Արցախ չկա Հայաստանի անվտանգություն։ Սա պետք է հասկանա յուրաքանյուր հայ։ Արցախը հայի պատվի, արժանապատվության խնդիրն է, պետք է մինչև վերջին շունչը պայքարենք Արցախի համար»։

Խոսելով այսօր Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաղթի ստորագրման հնարավորությանը՝ Կարին Տոնոյանը նշեց․

«Եթե անգամ այսօր Բրյուսելում որևէ բան չստորագրվի՝ դա մեր ջանքերի շնորհիվ կլինի, այստեղ այսօր կանգնելու շնորհիվ։ Ցանկանում ենք ցույց տալ, որ Հայաստանում կան ուժեր, որոնք միշտ դեմ են լինելու ի վնաս Արցախի անկախությանը ստորագրվելիք որևէ փաստաթղթի, էական չէ՝ Փաշինյանը դա կանի, թե որևէ մեկը»։

Կարին Տոնոյանը շեշտեց, որ չպետք է տրվենք պնդումներին, ու վախենանք, թե, ճանաչելով Արցախը՝ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի։

«Եթե այսօր զիջում ենք Արցախը, վաղը զիջելու ենք Սյունիքը, մյուս օրը Երևանը։ «Վախկոտը միշտ զիջում է ու վերջում ստանում է երկուսն էլ՝ և պատերազմ և՛ անպատվություն»,-ընդգծեց Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть