Հավաքի մասնակիցները «Ֆրանսիայի հրապարակ»-ի կենտրոնում կանգնեցրին Արցախի դրոշը, հնչեցրին «Երազ իմ երկիր հայրենի» երգը - RadioVan.fm

Онлайн

Հավաքի մասնակիցները «Ֆրանսիայի հրապարակ»-ի կենտրոնում կանգնեցրին Արցախի դրոշը, հնչեցրին «Երազ իմ երկիր հայրենի» երգը

2022-04-05 20:30 , Политика, 1528

Հավաքի մասնակիցները «Ֆրանսիայի հրապարակ»-ի կենտրոնում կանգնեցրին Արցախի դրոշը, հնչեցրին «Երազ իմ երկիր հայրենի» երգը

«Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով Երևանի Ազատության հրապարակում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքը եզրափակվեց «նախազգուշական» գործողությամբ. հավաքի մասնակիցները փակելով Օպերայի հարևանությամբ գտնվող «Ֆրանսիայի հրապարակ»-ի մուտքերը՝ այնտեղ կանգնեցրին Արցախի դրոշը:

Ինչպես իր ելույթում նշեց խորհրդարանի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝

«Սա կլինի մեր առաջին նախազգուշական գործողությունը: Ամենկարևորը, մենք այսօր միասին «Ֆրանսիայի հրապարակ»-ի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը: Սա իր մեջ ունի խորհուրդ: Սա մեր պայքարի սկիզբն է: Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն մեր միասնության և վաղվա հաղթանակի»:

Արցախի դրոշի տեղադրումից հետո մասնակիցները հնչեցրին «Երազ իմ երկիր հայրենի» երգը:

Հանրահավաքի ողջ ընթացքը՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները հայտարարեցին, որ այսօրվա հանրահավաքի նպատակներից մեկը տիրող իրավիճակի առնչությամբ «զանգ խփելն է», «մարդկանց թմբիրից արթնացնելը:

Մասնակիցները ընդունել են նաև հանրահավաքի բանաձևը սահմանող հայտարարություն՝ ընդգծելով, որ վճռականորեն մերժում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը, բացառում են Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

Лента

Рекомендуем посмотреть