Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ էմրե Բասարի նկատմամբ՝ նվաճելով ոսկե մեդալը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ 55 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 9-1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի նկատմամբ:
63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանը 5-6 հաշվով պարտություն է կրել:
Նախարարությունից նշում են, որ մեդալային հույսեր են պահպանում նաև Գևորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանը: Եվրոպայի առաջնության 60 և 67 կգ քաշայինների պայքարում մեր ըմբիշները վաղը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար: