Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիայի անձնակազմերը 130 զինծառայողի և մոտ 50 միավոր զինտեխնիկայի ներգրավմամբ ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձրլեռնային տեղանքներում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) հաղորդմամբ՝ Մի-8ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների օդաչուները ցերեկային և գիշերային ժամերին առաջադրանքներ են մշակել։