Զելենսկին պատվիրակություն է ստեղծել՝ Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության երաշխիքների համաձայնագրի շուրջ բանակցելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ անվտանգության երաշխիքների համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով պատվիրակություն ստեղծելու մասին։
Unian-ի փոխանցմամբ՝ հրամանագրի համաձայն՝ պատվիրակության ղեկավար է նշանակվել Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիդ Արախամիան։
Պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, պաշտպանության նախարարը, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։