«5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից (ՀՀ ԱԺ) սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ տանել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։
Շարժման անդամներն այսօր հանձնել են պահանջագիրը։
«Առանց ինքնորոշված Արցախի՝ չի կարող լինել անվտանգ Հայաստան»,-տարածած տեսանյութում ընդգծել է շարժման ղեկավար, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը՝ թվարկելով նաև այն զարգացումները, որոնք հրատապ են դարձնում հարցի լուծման կարևորությունը։