ՌԴ-ում կապի կառավարման կենտրոն է ստեղծվելու, որի շրջանակում ԱՊՀ պետությունների ԶՈւ-երը համատեղ աշխատելու են. ՀՀ ՊՆ փոխնախարար - RadioVan.fm

Онлайн

ՌԴ-ում կապի կառավարման կենտրոն է ստեղծվելու, որի շրջանակում ԱՊՀ պետությունների ԶՈւ-երը համատեղ աշխատելու են. ՀՀ ՊՆ փոխնախարար

2022-04-04 14:53 , Политика, 943

ՌԴ-ում կապի կառավարման կենտրոն է ստեղծվելու, որի շրջանակում ԱՊՀ պետությունների ԶՈւ-երը համատեղ աշխատելու են. ՀՀ ՊՆ փոխնախարար

Նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի (ԶՈւ) միջև համագործակցության զարգացման նպատակներով ստեղծել պետությունների զինված ուժերի կապի միացյալ համակարգ:

Այդ մասին այսօր, Ազգային ժողովի (ԱԺ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը քննարկելիս ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով, որ արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվել են ՀՀ ԶՈւ կապի ծառայությունն ժամանակակից տեխնիկայով համալրելու և այն անխոցելի դարձնելու ուղղությամբ:

«ԱՊՀ անդամների միջև ստորագրվող համաձայնագիրը նախատեսում է մի դրույթ, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) ստեղծվելու է կապի կառավարման կենտրոն՝ բաժնի կարգավիճակով, և յուրաքանչյուր պետություն ուղիղ աշխատելու է միայն ՌԴ-ի հետ։

Փոխնախարարի վստահեցմամբ՝ տարածաշրջանում ոչ մի այլ պետություն հասանելիություն չի ունենալու Հայաստանի կապին, բացի ՌԴ-ից, իսկ Ադրբեջանը չի միացել համաձայնագրին:

Արման Սարգսյանի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) վերապահումով է միանում համաձայնագրին, որը նաև հնարավորություն է տալիս նախապես իրազեկման պարագայում՝ 6-ամսյա ժամկետում դուրս գալ համաձայնագրից, որը սակայն կնախատեսի նախկին տրամադրված ֆինանսական միջոցների հետ վերադարձի պարտավորություններ:

Նշենք՝ քննարկվող համաձայնագրի հիմնավորման մեջ ասվում է.

«Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով Կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ:

Դիտարկվող Համաձայնագրի իրագործման գործունեության լիազորված մարմիններ են համարվում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունները (պաշտպանական գերատեսչությունները):

Համաձայնագրի դրույթներին համապատասխան կապի համատեղ (միացյալ) համակարգի գործառնության և զարգացման ապահովման շահերի հետ կապված ծառայությունների մատուցումը և աշխատանքների կատարումը, կապի ռազմական տեխնիկայի (գույքի) մատակարարումը, կապի ռազմական տեխնիկայի նորոգումն իրականացվում են Կողմերի երկկողմ միջազգային պայմանագրերի համաձայն:

Կապի համատեղ (միացյալ) համակարգի զորքերի (ուժերի) համար զինվորական մասնագետների ուսուցումն իրականացվում է Կողմերի երկկողմ համաձայնագրերով:

Կողմերն իրականացնում են կապի համատեղ (միացյալ) համակարգի ազգային համակարգի (սեգմենտի) զարգացման ֆինանսավորումը և Կապի համատեղ (միացյալ) համակարգի համատեղ միջոցառումների ապահովումը:

Կապի համատեղ (միացյալ) համակարգի զարգացման և դրա մարմինների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհուրդը»:

ՀՀ պաշտպանության փոխնախարարի վստահեցմամբ՝ համագործակցությունը մեր կապի համակարգը կդարձնի ավելի պաշտպանված և ժամանակակից

Հանձնաժողովը համաձայնագրին դրական եզրակացություն է տվել:

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть