ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներ՝ Թուրքիան և Գերմանիան, պաշտպանել են Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու՝ Կիևի հայեցակարգը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում ուկրաինական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Դավիդ Արախամիան։
«Այսինքն՝ այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկու հզոր երկրներ արդեն աջակցել են մեր առաջարկներին»,-հստակեցրել է Արախամիան։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնական Կիևը անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի հետ։
Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին Կիևը վերահաստատել է 8 պետության անվտանգության երաշխավոր տեսնելու դիրքորոշումը։