Միացյալ Թագավորությունը կոչ է անում պահպանել հրադադարը Լեռնային Ղարաբաղում և աջակցում է դիվանագիտական լուծմանը՝ տարածաշրջանում բոլորի համար կայունության ու անվտանգության ապահովման նպատակով։
Այդ մասին Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլին՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ այս շաբաթ կայացած քննարկումների ժամանակ հորդորել է թուլացնել լարվածությունը Ղարաբաղում։
In discussions with Ambassadors of Azerbaijan and Armenia this week I urged de-escalation of tensions in Nagorno-Karabakh.
UK calls for ceasefire to be observed and supports a diplomatic solution to ensure stability and security for all in the region @ElinSuleymanov @VaruzhanN
— James Cleverly (@JamesCleverly) March 31, 2022
Հիշեցնենք՝ մարտի 24-ին՝ կեսօրից հետո, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ներխուժելով Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից Քարագլուխ բարձունք, որտեղից պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ դեռ ելման դիրքեր չեն վերադարձել։