Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ) նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, կայացել է Միրզոյան-Ռաու առանձնազրույց, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Նախարարները հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով, որի մանրամասները՝ տեսանյութում։
ԱԳՆ-ից նախօրեին հայտնել էին, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի հետ: