ՀՀ փոխվարչապետը Մասդարի և Քարֆուրի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները - RadioVan.fm

Онлайн

ՀՀ փոխվարչապետը Մասդարի և Քարֆուրի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2022-03-30 15:54 , Политика, 850

ՀՀ փոխվարչապետը Մասդարի և Քարֆուրի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։

Կառավարության փոխանցմամբ՝ ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «Այգ-1»՝ 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել են, որ կայանի կառուցումն ու գործարկումը` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2023թ-ի դեկտեմբեր:

Ընկերությունը տեղեկացրել է նաև իր՝ արևային և քամու էներգիայի արտադրության ուղղությամբ համագործակցության ընդլայնման մտադրությունները:

Նույն օրը փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է նաև Քարֆուրի Կառավարությունների հետ հարաբերությունների գծով ավագ փոխնախագահ Յունիս Ալ-Մուլային և միջազգային զարգացման գծով փոխնախագահ Պիեռ Կասիմատիսին։

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Քարֆուրը, հանդիսանալով էմիրաթական «Majid Al Futtaim» հոլդինգի մաս, նախատեսում է աստիճանաբար ընդլայնել իր գործունեությունը՝ համաձայն ընկերության կողմից 2021թ-ին ընդունված քառամյա զարգացման պլանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի՝ դեպի ՀՀ մարզեր ընդլայնվելու, ինչպես նաև հայկական ապրանքները Քարֆուրի համաշխարհային ցանցի միջոցով վաճառելու հնարավորությունները:

Նշենք՝ Դուբայում «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն իր ելույթում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը անդրադարձել է ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը՝ օտարերկրյա ձեռնարկատերերին առաջարկելով իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։

Лента

Рекомендуем посмотреть