Տեղահանված արցախցիներին 20 000 և 40 000 դրամ աջակցության վճարման գործընթացը սկսվել է - RadioVan.fm

Онлайн

Տեղահանված արցախցիներին 20 000 և 40 000 դրամ աջակցության վճարման գործընթացը սկսվել է

2022-03-30 13:45 , Общество, 1227

Տեղահանված արցախցիներին 20 000 և 40 000  դրամ աջակցության վճարման գործընթացը սկսվել է

Արցախի Հանրապետության (ԱՀ) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 29-ից մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի (20 000 և 40 000 ՀՀ դրամ) վճարման գործընթացը:

Նշվում է, որ ուշացումները պայմանավորված էին ցուցակների ճշգրտմամբ:

«Այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի գերատեսչությանը»,-նշում են գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են։

Նրանք աջակցություն կստանան հետևյալ չափերով՝

•անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ

•մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։

Лента

Рекомендуем посмотреть