2020-ի պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման նպատակով 100 բարդ փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդներ - RadioVan.fm

Онлайн

2020-ի պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման նպատակով 100 բարդ փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդներ

2022-03-29 19:42 , Право, 1130

2020-ի պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման նպատակով 100 բարդ փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդներ

Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհայտ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները:

Արգիշտի Քյարամյաննիր երախտագիտությունն էհայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների` Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում:

Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ 2020-ի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ, 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը, Ադրբեջանի կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։

Лента

Рекомендуем посмотреть