«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերականգնված «Անվերջության ժապավեն» հուշարձանը և «Արձագանք» քանդակըայսուհետկլինենտեսախցիկների24ժամյահսկողության տակ։
Նշվում է, որ, վերականգնման աշխատանքների ավարտից հետո, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը նախաձեռնել է տարածքի բարեկարգումը և անվտանգության գերժամանակակից համակարգերի տեղադրումը՝ բացառելու համար հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքերը։
Հիշեցվում է, որ Երևան-Սևան մայրուղու32-րդկմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» հուշարձանը, նաև՝ Երևան-Սևան միջպետական ճանապարհին գտնվող «Արձագանք» քանդակը նախկինում մի քանի անգամ վանդալիզմի են ենթարկվել։
Հիշեցնենք՝ «Ճանապարհաշինարարներ» արձանի լուսավորման խնդրին կառավարության մարտի 17-ի նիստում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հարցը պետք է լուծված լիներ դեռևս նախորդ տարի, երբ պետությունը գումար էր հատկացրել այդ արձանի վերականգնման համար: Փաշինյանը նկատել էր, որ «մեր մեծագույն պրոբլեմը, որը մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, այդ կիսակատարության մշակույթն է»։