«Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր»․ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը - RadioVan.fm

Онлайн

«Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր»․ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

2022-03-29 17:44 , Политика, 898

«Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի  հետ վերադարձը ելման դիրքեր»․ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱՀ ԱԺ) բոլոր՝ 5 խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․

«Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։

Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահայությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։

Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։

Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

«Միասնական հայրենիք»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»»։

Лента

Рекомендуем посмотреть