Քննարկվել են անհայտ կորած անձանց դեպքերի հետաքննմանն ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Քննարկվել են անհայտ կորած անձանց դեպքերի հետաքննմանն ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր․ ՀՀ ՄԻՊ

2022-03-29 16:49 , Право, 944

Քննարկվել են անհայտ կորած անձանց դեպքերի հետաքննմանն ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

«Ողջունելով Միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատն ու հաստատության գործունեության ուղղությունները: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրել է կառույցի հանրային բարձր վստահության մասին, ինչն ըստ Պաշտպանի, կարևոր երաշխիք է առաքելության արդյունավետ իրականացման համար:

Քրիստիննե Գրիգորյանը Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրել է անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքների ուղղությունները, որոնք ներառում են ընտանիքներին հանդիպող ինչպես ամենօրյա խնդիրների լուծումն, այնպես էլ իրավական խորհրդատվությունն ու հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից օգտվելը դյուրացնելը: Պաշտպանն ընդգծել է, որ թե անհայտ կորած անձանց և թե գերության մեջ պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը գտնում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում թե Հայաստանում և թե Արցախում:

Քեթրին Բոմբերգերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի 25 տարվա աշխատանքային փորձառությունը, որը միտված է օգնելու պետություններին հետպատերազմական ժանմանակահատվածում անհայտ կորած անձանց դեպքերի ուսումնասիրման, նրանց ընտանիքներին իրավական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև պատշաճ հետաքննական մեխանիզմներ և ինստիտուցիոնալ կառուցակարգեր հիմնելու հարցում:

Պաշտպան Գրիգորյանը հատկապես կարևորել է անհայտ կորած անձանց հարցերը կարգավորող համապարփակ օրենսդրության մշակման, ինչպես նաև տրամաբանական ու կարողություններով օժտված ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է անհայտ կորած անձանց հարազատների ներգրավվածության կարևորությունը թե օրենսդրության և թե մեխանիզմների մշակման գործընթացում:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների շուրջ»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть