Առևտրային խոշոր օբյեկտների ավելացումը շուկայից դուրս է մղել փոքր խանութներին․ ՄՊՀ-ն առաջարկներ է ներկայացրել - RadioVan.fm

Онлайн

Առևտրային խոշոր օբյեկտների ավելացումը շուկայից դուրս է մղել փոքր խանութներին․ ՄՊՀ-ն առաջարկներ է ներկայացրել

2022-03-29 16:32 , Экономика, финансы, 1159

Առևտրային խոշոր օբյեկտների ավելացումը շուկայից դուրս է մղել փոքր խանութներին․ ՄՊՀ-ն առաջարկներ է ներկայացրել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հրապարակել է Հայաստանի առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

Նշվում է, որ ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են բանակցային ուժեղ դիրք ունեցող թվով 9 խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, հասարակության շրջանում առավել լայն սպառում ունեցող 11 ապրանքախմբերի առևտրային ցանցերին մատակարարումներից մինչև վերջնական սպառողին հասնելու ամբողջական շղթան, դիտարկվող ապրանքների 28 խոշոր մատակարար ընկերությունների և առևտրային ցանցերի միջև առկա փոխհարաբերությունները։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020 թվականին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են:

«Երևան քաղաքում 2016 թվականի համեմատ դիտարկվող առևտրային ցանցերի առևտրային օբյեկտների թվաքանակն ավելացել է շուրջ 30 %-ով՝ 92-ից դառնալով 119, որը առաջ է բերել նաև բացասական երևույթներ, ինչպիսին է, օրինակ՝ տվյալ տարածքում գտնվող ավելի փոքր առևտրի օբյեկտների գործունեության դադարեցումը և շուկայից դուրսմղումը։ Առևտրային ցանցերի շահութաբերության միջին մակարդակը 2020 թվականի տվյալներով կազմել է 5%»,-փոխանցում են ՄՊՀ-ից՝ հավելելով, որ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ներկայացվել են համապատասխան առաջարկներ։

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть