Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ, քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարն ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:
Հայաստանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ հանդիպումներում էլ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները:
ԱԳ նախարարը և դեսպանները հանդիպումներում անդրադարձ են նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։