Հասանովը հրահանգել է ԶՈւ անձնակազմին ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից զինատեսակներ - RadioVan.fm

Онлайн

Հասանովը հրահանգել է ԶՈւ անձնակազմին ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից զինատեսակներ

2022-03-28 15:31 , Политика, 1030

Հասանովը հրահանգել է ԶՈւ անձնակազմին ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից զինատեսակներ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն զինված ուժերի (ԶՈւ) ղեկավարության հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի բռնազավթված տարածքներում տեղակայված զորամասերի և կազմավորումների հրամանատարները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը վերլուծվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Նախարար Հասանովը հանձնարարել է «ցանկացած պահի պատրաստ լինել կիրառելու ժամանակակից սպառազինությունը և մարտական այլ միջոցներ», «վարժանքներ և գործնական պարապմունքներ անցկացնել իրական մարտական պայմաններին համապատասխան»։

Лента

Рекомендуем посмотреть