Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե «բանակը ճշգրտում է դիրքերը՝ առանց ուժի կիրառման» - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե «բանակը ճշգրտում է դիրքերը՝ առանց ուժի կիրառման»

2022-03-25 16:25 , Политика, 1143

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե «բանակը ճշգրտում է դիրքերը՝ առանց ուժի կիրառման»

Բաքուն հերքում է Արցախի տարածքում ադրբեջանական զինուժի տեղաշարժերի մասին հայկական կողմի լուրերը՝ հայտարարելով, թե «ճշտվում են տեղակայման վայրերն ու դիրքերը»:

«Հայկական աղբյուրների հաղորդագրությունները, թ, իբր, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, զենիթահրթիռային համակարգերի և անօդաչուների կիրառմամբ ռազմական բախում է տեղի ունեցլել, ինչի հետևանքով մեր զինծառայողները զոհվել են, սուտ են»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ շեշտելով, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են առանց ուժի կիրառման դիրքերի ու տեղակայման կետերի ճշգրտման գործընթացը»։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը, ներխուժելԱրցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի։

Վերահսկողության տակ վերցնելով Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը՝ հակառակորդը փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։ Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտնել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են, գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Հաղորդվել է նաև, որ այսօր գիշերը ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի (ՊԲ) հինգ պայմանագրային զինծառայող:

Այսօր հաղորդվել է, որ Արցախի արևելյան սահմանագոտում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ․ կեսօրից հակառակորդը, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայկական կողմի 2 երկու պայմանագրային զինծառայողի զոհվելու մասին։ Հաղորդվել է նաև, որ վիրավորների թիվը ճշտվում է։

Лента

Рекомендуем посмотреть