Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է Պաշտպանության բանակի (ՊԲ) երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
Ընդգծվում է՝ 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: