«Սուրբ Աստվածամոր բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ - RadioVan.fm

Онлайн

«Սուրբ Աստվածամոր բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ

2022-03-24 19:35 , Общество, 1096

«Սուրբ Աստվածամոր բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ:

Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջի գրառումից:

«Խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում:

Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, անգամ քորոցներ, աչքուլունքներ ու ասեղներ:

Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել, կերակրափողում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար»,-ասվում է բուժկենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть