Պաշտոնական Կիևը անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ֆրանսիայի հետ։
Այս մասին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ վստահեցնելով, որ Վաշինգտոնը, Լոնդոնը, Բեռլինը, Փարիզը և Անկարան դրական են արձագանքել Կիևի գաղափարին։
Ըստ Կուլեբայի՝ Կիևն ակնկալում է, որ, եթե որևէ երկիր դրսից հարձակվի Ուկրաինայի վրա, ապա այն երկրները, որոնք ապահովում են նրա անվտանգության երաշխիքները, մեկ օրվա ընթացքում երկրին կտրամադրեն անհրաժեշտ զենքերը, ինչպես նաև կընդունեն ագրեսիայի դադարեցմանև պատժամիջոցների կիրառման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։
«Սա դեռ քննարկվում է, բայց ես գոհ եմ նրանց սկզբնական արձագանքից: Սա միակ հարցն է, որ մենք քննարկում ենք նրանց հետ։ Մնացած ամեն ինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մաս է կազմում»,-Կուլեբայի խոսքերն է մեջբերում gazeta-ն։