«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնում է, որ եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով չեղարկում են մարտի 24-ից ապրիլի 15-ը NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները։
«Արմենիա ավիաընկերությունը Մարտի 24-ից Ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթները իրականացվելու են ըստ ժամանակացույցի։ Այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ավիաընկերության փոխտնօրենը։