Պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, բայց վերջնագրերի կատարմանը պատրաստ չենք. Զելենսկի - RadioVan.fm

Онлайн

Պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, բայց վերջնագրերի կատարմանը պատրաստ չենք. Զելենսկի

2022-03-24 15:54 , Мир, 1349

Պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, բայց վերջնագրերի կատարմանը պատրաստ չենք. Զելենսկի

«Մենք պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, խաղաղության պայմանները, բայց վերջնագրերի կատարմանը պատրաստ չենք»,- la Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Զելենսկին նշել է, որ պատրաստ է եղել, երբ արդեն Ուկրաինայի նախագահն էր։

«Ռուսաստանի լայնածավալ պատերազմն Ուկրաինայի դեմ արդեն մեկ ամիս է, ինչ շարունակվում է, ես պատրաստ եմ այս հանդիպմանը նույնիսկ հիմա, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ։ Բոլորիս խաղաղություն է հարկավոր։ Մենք պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, խաղաղության պայմանները, բայց մենք պատրաստ չենք վերջնագրերի կատարմանը»,-Զելենսկու խոսքերն է մեջբերում Unian։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, պետք է հանրաքվեի դրվեն Ուկրաինայում։

Лента

Рекомендуем посмотреть