Արցախում գազամատակարարումը վերականգնելու հարցով խաղաղապահների աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցում է Վիտալի Բալասանյանը - RadioVan.fm

Онлайн

Արցախում գազամատակարարումը վերականգնելու հարցով խաղաղապահների աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցում է Վիտալի Բալասանյանը

2022-03-24 14:42 , Политика, 841

Արցախում գազամատակարարումը վերականգնելու հարցով խաղաղապահների աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցում է Վիտալի Բալասանյանը

Արցախի Հանրապետության (ԱՀ) տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ շարունակվում են ադրբեջանական կողմի հետ բանակցությունները՝ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ։

«ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում, որը մարտի 8-18-ը զրկված էր գազամատակարարումից Հայաստանից Արցախ գնացող գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում գտնվող Շուշի-Զառիֆլու հատվածի խողովակի վնասման հետևանքով, մարտի 21-ից կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Лента

Рекомендуем посмотреть