426 նոր վերելակ, 10 նոր տրոլեյբուս, 100 հատ 12 մետրանոց եվրոպական ավտոբուսներ, հանգստի գոտի, խաղադաշտեր․ Երևանի՝ 2022-ի ծրագրերը - RadioVan.fm

Онлайн

426 նոր վերելակ, 10 նոր տրոլեյբուս, 100 հատ 12 մետրանոց եվրոպական ավտոբուսներ, հանգստի գոտի, խաղադաշտեր․ Երևանի՝ 2022-ի ծրագրերը

2022-03-24 15:25 , Политика, 1611

426 նոր վերելակ, 10 նոր տրոլեյբուս, 100 հատ 12 մետրանոց եվրոպական ավտոբուսներ, հանգստի գոտի, խաղադաշտեր․ Երևանի՝ 2022-ի ծրագրերը

2022թ. Երևանում նախատեսվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես.

- կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,

- կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ,

- ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս,

- Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն. դրամ, ինչպես նաև կմաքրվի տարածքը,

- կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն. Դրամ,

- կկառուցվեն 2 թենիսի կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն. Դրամ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում, կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները, շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը, երևանյան փողոցներում էլ լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց:

Лента

Рекомендуем посмотреть