ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Աշտարակի քրեական հետախույզները, Օշական գյուղում գողություն կատարելու մասին ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա, մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա, որի վարորդը 27-ամյա Էջմիածնի բնակիչ է եղել, իսկ ուղևորը՝ 17-ամյա օշականցի
«Մեքենայում կար ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Աշտարակի բաժին:
Ոստիկանությունում պարզվեց հետևյալը։ Նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել էին մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր:
Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում:
Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների՝ վեցերորդ ոչխարը փախել էր։
Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: