ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ:
Հեռագրում նշված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ:
Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ վերապրելու այս ծանր կորուստը»:
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան China Eastern ավիաընկերությանը պատկանող Boeing 737 օդանավը վայր է ընկել Գուանչժոու քաղաքից հյուսիս գտնվող անտառապատ տարածքում։ Օդանավում 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է եղել։